Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Հայաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բեռլին

Հայաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բեռլին
28.06.2018 | 13:54

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասի հրավերով՝ Զոհրաբ Մնացականյանը հունիսի 28-29-ին պաշտոնական այց կկատարի Բեռլին: Նախատեսվում են նրա հանդիպումները ԳԴՀ ԱԳ նախարար Հայկո Մաասի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի և Գերմանական խորհրդարանական ընկերակցությունում Գերմանահայկական ֆորումի նախագահության անդամների, ԳԴՀ ներքին գործերի նախարարության պետքարտուղար Հելմուտ Թայխմանի հետ։ ՀՀ ԱԳ նախարարը կհանդիպի նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի նախագահ Նորբերթ Լամերթին:

Դիտվել է՝ 1822

Մեկնաբանություններ